Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Անկարան՝ Իսրայելի շահերի սպասարկման լոգիստիկ միջնորդ

Անկարան՝ Իսրայելի շահերի սպասարկման լոգիստիկ միջնորդ
03.06.2025 | 17:08

Ի՞նչ է անում իսրայելական նավը Թուրքիայում:

Պաղեստինյան «կարմիր գծերի» նկատմամբ իր հավատարմության մասին թուրքական ղեկավարության բարձրաձայն հայտարարությունների ֆոնին իսրայելական նավերը շարունակում են կանգառել թուրքական նավահանգիստներում։

Օրերս Դերինջեի նավահանգիստ ժամանեց իսրայելական ZIM Integrated Shipping ընկերությանը պատկանող Marla Bull նավը։ Ցուցարարների կողմից խաղաղ շրջափակման փորձն ավարտվեց ձերբակալություններով:

Համեմատության համար. 2024 թ. հոկտեմբերին նույն նավին թույլ չտվեցին մւտք գործել Հունաստանի Պիրեուս նավահանգիստ՝ արհմիությունների և պացիֆիստ-ակտիվիստների ճնշման պատճառով։ Իսրայելի Հայֆա նավահանգիստ ուղևորվող նավը բեռնված էր զինամթերքով։

ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը փաստացի ավելի հետևողական է քաղաքական ու բարոյական պատասխանատվության հարցերում:

Կոնտրաստը հատկապես ցայտուն է դրսևորվում տնտեսական չափանիշը դիտարկելիս։

Իսրայելը շարունակում է ադրբեջանական նավթ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Այսպիսով, Անկարան հայտարարում է Պաղեստինի աջակցության մասին, բայց միաժամանակ հանդես է գալիս որպես լոգիստիկ միջնորդ՝ տարածաշրջանում Իսրայելի շահերի սպասարկման գործընթացներում:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 7021

Մեկնաբանություններ